Թեհրանը կոչ է անում ԵՄ երկրներին կատարել բոլոր պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այս մասին երկուշաբթի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ողջունում ենք INSTEX-ի գործարկումը, բայց ավելի լավ է, որ Եվրոպան կատարի իր պարտավորությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Մուսավին։
Մուսավիի խոսքով՝ INSTEX-ը միայն առաջին քայլն է, որպեսզի եվրոպական երկրները կատարեն իրենց խոստումները:
Մարտի 31-ին Գերմանիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Իրանի հետ իրականացրել են INSTEX-ի օգտագործմամբ բժշկական նշանակության ապրանքների մատակարարման առաջին գործարքը, որը ստեղծվել է 2019 թվականի հունվարին ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում բանկային գործառնությունների ապահովման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







