Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 2,4 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 165,073 մարդ, ապաքինվել է 625,202 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 764,265, մահացածների թիվը 40,565 է, ապաքինվել է 57,844 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 198,674, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 20,453, ապաքինվել է 77,357 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178,972 է, մահացել է 23,660 մարդ և ապաքինվել է 47,055 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 152,894 դեպք, մահացել է 19,718 մարդ, ապաքինվել է 36,578 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 145,742 հաստատված դեպք, մահացել է 4,642 մարդ և առողջացել 88,000 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 120,067 դեպք, մահացել է 16,060 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,747 դեպք, մահացել 4,632 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,084-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







