Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ նոր Մինսկի համաձայնագրերի սպառնալիքի մասին

Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ նոր Մինսկի համաձայնագրերի սպառնալիքի մասին

Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրերը կարող են կրկնել Մինսկի պայմանավորվածությունների ճակատագիրը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է РБК-ն։

Մակրոնն այս հայտարարությունն արել է Փարիզում հրավիրված եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովից հետո։ Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, որ Եվրոպան կարող է չընդգրկվել հակամարտության կարգավորման բանակցություններում։

«Մենք ձգտում ենք Ուկրաինայում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ այս զինադադարը կավարտվի Մինսկի պայմանավորվածությունների պես»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական այլ երկրների հետ միասին կաշխատի այդ նպատակներին հասնելու համար։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո նա զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+