Իտալական Բրեշիա քաղաքի Սանտա Ջուլիա թանգարանում տեղի է ունեցել «պատահական վանդալիզմի» ակտ՝ այցելուն սայթաքել է, ընկել և պատռել նկարիչ Մորետտոյի 16-րդ դարի նկարը, հայտնել է РБК-ն՝ հղում անելով Giornale di Brescia թերթին։
Նշվում է, որ նկարն անմիջապես ուղարկվել է վերականգնման, քանի որ պատռվածքի գիծը չի վնասել պատկերը։
Ընդհանուր վնասը գնահատվել է մի քանի հազար դոլար, սակայն նկարն ապահովագրված էր, և այցելուն ստիպված չի լինի վճարել վերականգնողական աշխատանքների համար։