ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Կրեմլից ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են տեղեկությունը։
«Թրամփը հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդի հետ, որպեսզի փորձի պայմանավորվել Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ»,- գրել է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Պուտինի և Թրամփի խոսակցության մասին հրապարակումները: