Կանադայի խոշորագույն նահանգները կարգելեն ԱՄՆ-ից ալկոհոլի վաճառքը՝ ի պատասխան կանադական ապրանքների վրա նախագահ Դոնալդ Թրամփի 25 տոկոս մաքսատուրքի, հայտնում է CBC-ն։
Կանադայի Կոլումբիա նահանգի կառավարության ղեկավար Դեյվիդ Էբիի խոսքով՝ տարածաշրջանն ալկոհոլի վաճառքի սահմանափակումներ կմտցնի ԱՄՆ այն նահանգներից, որոնք ավանդաբար քվեարկում են Հանրապետական կուսակցության օգտին։
Օնտարիոյի նահանգը նույնպես հայտարարել է ալկոհոլային խմիչքների խանութներից ամերիկյան ապրանքները հանելու պատրաստակամության մասին:
«Ամեն տարի Օնտարիոյում վաճառվում են շուրջ 1 միլիարդ դոլար ամերիկյան գինի, գարեջուր, ալկոհոլային խմիչքներ և գազավորված ըմպելիքներ, դա այլևս չի կրկնվի»,- ասել է նահանգապետ Դագ Ֆորդը:
Քվեբեկ, Մանիտոբա, Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգները և Հյուսիսարևմտյան տարածքները նույնպես հայտարարել են ԱՄՆ-ից ալկոհոլի վաճառքի արգելքի կամ սահմանափակումների մասին: Որոշ շրջանների ղեկավարներ նշել են նաև ԱՄՆ-ի դեմ այլ միջոցների մասին։ Մասնավորապես, Քվեբեկը ուսումնասիրում է ամերիկյան ընկերությունների նկատմամբ տուգանքների կիրառման հնարավորությունը, որոնք մասնակցում են նահանգային կառավարության պայմանագրերի մրցույթներին կամ բիզնես են վարում տարածաշրջանի հետ։
Փետրվարի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ առանց ԱՄՆ-ի օգնության Կանադան կդադարի գոյություն ունենալ։ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու անհրաժեշտությունը քաղաքական գործիչը անվանել է «դաժան ճշմարտություն»։
2024 թվականի նոյեմբերի 25-ին Թրամփը խոստացել էր 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ:
Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կայանալ փետրվարի վերջին. ԶԼՄ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը, հայտնում է Bloomberg-ը՝...