Թուրքիայի Քոնիա նահանգում բնակելի շենք է փլուզվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու մարդու, ևս հինգին գտնելու համար որոնողական աշխատանքներ են տարվում, հայտնել Է նահանգի նահանգապետ Իբրահիմ Աքընը:
«Երկու մարդ փրկվել է։ Փրկարարների բոլոր ջանքերն ուղղված են հինգ մարդու փրկությանը, որոնք, ենթադրաբար, փլատակներում են»,- ասել է նա։
Շենքի փլուզման պատճառները չեն նշվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







