Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

Իսրայելական բանակի գործողության ընթացքում վիրավորվել է 5 պաղեստինցի․ WAFA

Իսրայելական բանակի գործողության ընթացքում վիրավորվել է 5 պաղեստինցի․ WAFA

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բանակի գործողության ընթացքում վիրավորվել է 5 պաղեստինցի, հայտնել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվականի՝ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապօգնության խմբերը Ջալամի զինվորական անցակետից երեք վիրավորի են տեղափոխել, ևս երկուսին՝ բեկորային վնասվածքներով՝ Ջենինի տեղահանվածների ապաստարաններից մեկից։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կշարունակի վճռական գործողություններ ձեռնարկել հունվարի 21-ին Ջենինի շրջանում մեկնարկած լայնածավալ հակաահաբեկչական գործողության շրջանակներում։

«Կշարունակենք վճռականորեն գործել «Երկաթե պատ» գործողության շրջանակներում՝ ահաբեկիչներին հակազդելու և Ջենին փախստականների ճամբարում ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,- նշել է Կացը: 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելցի զինվորականներն ու ուժայինները Հորդանանի Արևմտյան ափին սկսել են «Երկաթե պատ» հակաահաբեկչական գործողությունը։

ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության է եկել։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։ Հունվարի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմն առաջին փուլում ուժի մեջ է մտնելու ժամը 11:15-ին։

Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել էր շուրջ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ էին մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+