Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հեռանալու պատճառը Հալևին համարում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՑԱԽԱԼ-ի ձախողումը։ 

«Այսօր Պաշտպանության նախարարին հայտնել եմ, որ Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունն ընդունելու պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով բանակի ձեռքբերումները և պատանդներին ազատելու գործարքի իրականացումը, խնդրում եմ իմ լիազորությունների ժամկետն ավարտել 2025թ. մարտի 6-ին»,- ասել է նա:

Իր հայտարարության մեջ ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետը հստակեցրել է, որ մինչև հրաժարականը նախատեսում է ամրապնդել բանակի պատրաստվածությունն անվտանգության ոլորտային խնդիրներին, որից հետո հրամանատարությունը որակապես և հիմնովին կփոխանցի իրավահաջորդին: Հալևին հրաժարականի մասին իր դիմումն ուղարկել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 17-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանագիր էին ստորագրել։

ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության է եկել։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։ Հունվարի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմն առաջին փուլում ուժի մեջ է մտնելու ժամը 11:15-ին։

Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել էր շուրջ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ էին մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+