Ապրիլի 15-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ականի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած պայթյունից թուրքական զինուժի 1 զինվոր է սպանվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարությանը։
Նշվում է, որ ականը մինչ այդ տեղադրված է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







