Հնդկաստանը Բանակի օրվա կապակցությամբ շքերթ կանցկացնի, որին կմասնակցի ռոբոտ շների բանակ, հայտնում է The Times of India-ն։
Շքերթը կկայանա այսօր, սակայն համացանցում տարածվել են տեսանյութեր շքերթի փորձից, որին մասնակցել են նաև ռոբոտները։
Ըստ կայքի՝ հնդիկ զինվորականները պնդում են, որ մեխանիկական շներն ունակ են արագ մանևրելու, կարող են պառկել, ցատկել և հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ։
Նշվում է, որ շքերթին մասնակցելու է 100 ռոբոտ շուն։ Ռոբոտները կնպաստեն Հնդկաստանի բանակի անվտանգությանը, գրում է կայքը։