Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:53

Սիերա Լեոնեում հայտնաբերվել է «կապիկի ծաղկի» առաջին դեպքը

Սիերա Լեոնեում հայտնաբերվել է «կապիկի ծաղկի» առաջին դեպքը

Սիերա Լեոնեում գրանցվել է «կապիկի ծաղիկով» վարակվելու առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական Awoko թերթին։

«Սիերա Լեոնեն հաստատել է mpox-ի (կապիկի ծաղիկ — խմբ.) առաջին դեպքը, որը վիրուսային հիվանդություն է և հայտարարված է որպես համաշխարհային առողջության համար սպառնալիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խոսքը 27-ամյա երիտասարդի մասին է։

«Կապիկի ծաղիկը» հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը պոտենցիալ վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Վարակն ուղեկցվում է ջերմությամբ, թունավորմամբ, ավշային հանգույցների մեծացմամբ և ցանի հետագա տարածմամբ՝ նախ բծերի տեսքով, որոնք վերածվում են բշտիկների, բացվելուց հետո ձևավորվում են խոցեր։ Թեթև դեպքերում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքնուրույն և տևում է 14-21 օր:

Օգոստոսի 22-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «կապիկի ծաղիկ» հիվանդության կանխարգելման նպատակով արգելել էր կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան։

Օգոստոսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը ցածր է։

ԱՆ-ից տեղեկացրել էին, որը հիվանդությունը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելու հետևանքով, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+