Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:26

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը․ Ցուկերբերգ

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը․ Ցուկերբերգ

Meta-ն կդադարի օգտագործել փաստերի ստուգման ծրագիրը Facebook-ում, Threads-ում և Instagram-ում, որը ստեղծվել էր սոցիալական մեդիայի իր հավելվածներում ապատեղեկատվության տարածումը կասեցնելու համար, տեսաուղերձում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Լրատվական կազմակերպություններից և երրորդ կողմի այլ խմբերից օգտվելու փոխարեն Meta-ն հույսը դնելու է օգտատերերի վրա՝ նշումներ ավելացնելու համար այն գրառումներին, որոնք կարող են կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն պարունակել:

«Մենք վերադառնում ենք մեր արմատներին, որպեսզի կենտրոնանանք սխալների նվազեցման, մեր կանոնների պարզեցման և հարթակներում արտահայտվելու ազատության վերականգնման վրա։ Ավելի կոնկրետ՝ մենք կազատվենք փաստերի ստուգիչներից և դրանք կփոխարինենք X հարթակում օգտագործվող համայնքային նշաններով»- ասել է Ցուկերբերգը։

Ընկերությունը նաև խոստովանել է, որ բովանդակության մոդերացիայի ներկայիս գործելակերպը «չափից հեռու է գնացել»:

The New York Times-ը գրել է, որ փաստերի ստուգման հայտարարությունը համընկել է Ջոել Կապլանի՝ «Fox & Friends»-ում Meta-ի նորանշանակ գլոբալ քաղաքականության ղեկավարի ելույթի հետ։ Շոուի ժամանակ Կապլանը հայտարարել էր, որ փաստերի ստուգման ծրագրում «չափազանց շատ քաղաքական կողմնակալություն կա»:

Դեկտեմբերի 12-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Meta-ն 1 մլն դոլար էր նվիրաբերել Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Սա առաջին անգամն է, երբ Facebook-ի սեփականատերը նվիրատվություն է կատարել երդմնակալության հիմնադրամին և դա տեղի է ունեցել Թրամփի բարեհաճությունը շահելու քայլերից հետո։ ԱՄՆ ընտրված նախագահը նախկինում պլատֆորմին մեղադրել էր աջակողմյան ձայները գրաքննելու մեջ և սպառնացել բանտարկել նրա գործադիր տնօրենին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+