Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 134,669 մարդ, ապաքինվել է 515,090 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 644,348, մահացածների թիվը 28,554 է, ապաքինվել է 48,708 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 180,659, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 18,812, ապաքինվել է 70,853 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165,155 է, մահացել է 21,645 մարդ և ապաքինվել է 38,092 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 147,863 դեպք, մահացել է 17,167 մարդ, ապաքինվել է 30,955 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 134,753 հաստատված դեպք, մահացել է 3,804 մարդ և առողջացել 77,000 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 98,476 դեպք, մահացել է 12,868 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,341 դեպք, մահացել է 3,342 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,892-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







