Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը Banter Blitz Cup մրցաշարի եզրափակիչում պարտվել է իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջային: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է արժանին մատուցել Ալիրեզային, նա անհավանական ուժեղ է»,- խաղից հետո հայտարարել է Կարլսենը։
Առցանց անցկացված միցաշարում հաղթանակը 16-ամյա իրանցուն 14 հազար դոլար է բերել։
Ֆիրուջան 2019թ. Ռապիդի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: Իրանի հավաքականի կազմում նա հանդես է եկել երկու շախմատային օլիմպիադաներում (2016, 2018) և աշխարհի թիմային առաջնությունում (2019):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







