Դեպի Մեքսիկա թռչող հոլանդական KLM ավիաընկերության ինքնաթիռն ստիպված չնախատեսված վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում՝ բեռնախցում 100 խոզի առաջացրած սարսափելի հոտի պատճառով, հայտնում է dailymail.co.uk-ն։
Ինքնաթիռը դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան 259 ուղևորով վայրէջք է կատարել LF Wade միջազգային օդանավակայանում, որտեղ ուղևորներն ու անձնակազմը գիշերել են հյուրանոցներում՝ օդանավում «թթվածնի խնդրի» պատճառով:
Խոզերը բեռնաթափվել և տեղափոխվել են կղզու «անվտանգ վայր»։ Նրանց Մեխիկո են տեղափոխել դատարկ բեռնատար ինքնաթիռով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







