Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 2 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 126,757 մարդ, ապաքինվել է 484,603 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 614,246, մահացածների թիվը 26,064 է, ապաքինվել է 38,820 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 174,060, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 18,255, ապաքինվել է 67,504 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162,488 է, մահացել է 21,067 մարդ և ապաքինվել է 37,13 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 143,303 դեպք, մահացել է 15,729 մարդ, ապաքինվել է 28,805 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 132,210 հաստատված դեպք, մահացել է 3,495 մարդ և առողջացել 72,600 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 93,873 դեպք, մահացել է 12,107 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,295 դեպք, մահացել է 3,342 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,816-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







