Նավթի համաշխարհային շուկայում գնաճ է նկատվում՝ արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԵԿ+-ի համաձայնագրի կնքումից հետո։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4,40%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 33,22 դոլարի, իսկ WTI ամերիկյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը՝ 7,07%-ով՝ հասնելով 24,37 դոլարի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոսին։
ՕՊԵԿ+-ը կիրակի հաստատել է (2018 թվականի հոկտեմբերի մակարդակից) նավթի արդյունահանման կրճատման նոր կարգ. մայիս-հունիս ամիսներին կրճատումը կկազմի 23 տոկոս, մինչև 2020 թվականի վերջ՝ 18 տոկոս, և 14 տոկոս՝ մինչև 2022 թվականի ապրիլի վերջ։ Առաջին փուլում դաշինքն արդյունահանումը կնվազեցնի 9․7 մլն բարելով, իսկ այնուհետև՝ 8 և 6 բարելով։
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան օրական արդյունահանման ծավալը կկրճատեն 11 մլն բարելով։ Առանձին պայմաններ է թելադրել Մեքսիկան, այն մայիս-հունիսին արդյունահանումը կնվազեցնի 100 հազար բարելով, իսկ մնացածը կփոխհատուցի ԱՄՆ-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







