Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գենբրեյեսուսը:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման դանդաղեցում ենք նկատում Եվրոպայում, մասնավորապես՝ Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ նախագահը մտահոգություն է հայտնել՝ այլ պետություններում վարակի տարածման արագացման կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







