Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 605 343-ի։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը գերազանցել է 95 հազարը, ապաքինվել է մոտ 357 հազար մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ 468 895 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 16 697 է, ապաքնինվել է 25 928 մարդ։ Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 153 222, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 15 447, ապաքինվել է 52165 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 143 626 է, մահացել է 18 279 մարդ. մահացության ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է, ապաքինվել է 28 470 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է։ Գերմանիայում գրանցվել է 118 235 հաստատված դեպք, մահացել է 2 607 մարդ և առողջացել է 52 407 մարդ։
Ֆրանսիայում գրանցվել է վարակի 117 749 դեպք, մահացել է 12 210 մարդ, ապաքինվել է 23 206 մարդ։
Վարակի ծագման երկիր Չինաստանում արձանագրվել է 81 907 դեպք, մահացել է 3 336 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77 445-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







