Հնդկաստանը պատրաստ է նպաստել ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հաղորդագրությունների փոխանցմանը, սակայն պատրաստ է միջնորդ դառնալ ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման գործում, գրում է Bloomberg-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախատեսում է ուրբաթ օրն այցելել Կիև՝ Վաշինգտոնի և Մոսկվայի հետ Նյու Դելիի հարաբերությունները հավասարակշռելու համար։ Անվտանգության նկատառումներով այցը կսահմանափակվի մի քանի ժամով։
Մոդիի կողմից բանակցություններում միջնորդի հնարավորությունը բացառելը Bloomberg-ի զրուցակիցները բացատրում են Նյու Դելիի և Մոսկվայի երկարամյա կապերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







