Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:32

Իսրայելին պատասխան հարված կհասցվի. ԻՀՊԿ

Իսրայելին պատասխան հարված կհասցվի. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ ԻՀՊԿ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանն Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին անպայման կկատարվի: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանություններին կստիպեն վճարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար, և որ դա Իրանի պարտքն է, հայտնում է Kommersant-ը։

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ղեկավարությունում տարաձայնություններ կան, թե ինչպես ճիշտ պատասխանել Իսրայելի հարձակմանը Թեհրանի վրա:

Sky News Arabia-ի աղբյուրներով՝ Թեհրանը ծրագրում է հարված հասցնել օգոստոսի 12-ին կամ 13-ին, քանի որ այդ ամսաթվերին է համընկնում հրեա ժողովրդի սգո ազգային օրը՝ Տիշա-Բե-Ավը (իններորդ Ավա):  NBC-ն, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել է, որ երկիրը պատրաստվում է հրթիռային հարձակման: Անանուն ամերիկացի պաշտոնյաները Politico-ի հետ զրույցում հայտարարել են, որ Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի դեմ զանգվածային հարձակումից: Նախօրեին The Telegraph-ը գրել էր, որ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել ԻՀՊԿ-ին ուղղակի հարված չհասցնել Թել Ավիվում տեղակայված ռազմաբազաներին, այլ հարվածել Ադրբեջանում և Քրդստանում Իսրայելի գաղտնի բազաներին:

Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times—ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+