Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:49

Ֆիլիպինցի օլիմպիական չեմպիոնին խոստացել են բնակարան և ամբողջ կյանքի ընթացքում սննդի առաքում

Ֆիլիպինցի օլիմպիական չեմպիոնին խոստացել են բնակարան և ամբողջ կյանքի ընթացքում սննդի առաքում

Ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որ Օլիմպիական խաղերի եզրափակչում առաջ էր անցել հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանից, Փարիզում երկու ոսկե մեդալ է նվաճել և դարձել իր երկրի պատմության մեջ առաջին տղամարդ օլիմպիական չեմպիոնը և նույն խաղերում երկու մեդալով առաջին ֆիլիպինցի մարզիկը, հայտնում է The Guardian-ը։ Նրա գրանցած բարձր արդյունքների համար իշխանություններն ու մասնավոր ընկերությունները մարզիկին նվերներ են խոստացել հանձնել։

Յուլոն երկրորդ ֆիլիպինցի մարզիկն է, որ նվաճել է օլիմպիական ոսկին: Ծանրորդուհի Հիդիլին Դիասը առաջին անգամ այս մրցանակը ստացել էր 2020-ին։

Հենացատկ վարժությունում իր հաղթանակի հաջորդ օրը Յուլոն կրկին հայտնվել էր ամբիոնի ամենավերին աստիճանի վրա և նվաճել երկրորդ ոսկին։

Յուլոն պետությունից կստանա 3 միլիոն ֆիլիպինյան պեսո (մոտ 52 հազար դոլար) և Կոնգրեսի մեդալ։ Մարզիկների պարգևատրման մասին օրենքի համաձայն՝ նա իրավունք ունի ստանալ 10 միլիոն ֆիլիպինյան պեսո:

Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները ևս նվերներ են մատուցել մարզիկին՝ ամբողջությամբ երկու սենյականոց կահավորված բնակարան, ռեստորաններից սնունդ ամբողջ կյանքի ընթացքում, հեռախոսի պատյաններ, մեքենայի լուսարձակների հավաքածու, լուսանկարչի ծառայություններ և անվճար էնդոսկոպիկ պրոցեդուրաներ՝ ինչպես մարզիկի համար, երբ նա կդառնա 45 տարեկան, և այն հիվանդների համար, որոնց Յուլոն կցանկանա աջակցել:

Հաղորդվում է նաև, որ նրան առաջարկվել է արտոնություն սուրճի և կիտրոնի ըմպելիքների բիզնեսի համար և 10 միլիոն ֆունտ ստեռլինգ գովազդային պայմանագիր գեղեցկության կլինիկայի հետ:

Ֆիլիպինցիները տոնել են իրենց հայրենակցի երկու հաղթանակները։ Սրճարաններն ու ռեստորանները ուտելիք կամ կաթնային կոկտեյլ էին առաջարկել Կառլոս, Կալոի (նրա մականունը) կամ Ադրիել (նրա երկրորդ անունը) անուններով, երաժշտական ​​միջոցառման ժամանակ մուտքի անվճար տոմսեր են առաջարկվել բոլոր նրանց, ում անունը սկսվել է C-ով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+