Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

ԶԼՄ-ն հայտնել է Իսրայելին իրանական հնարավոր հարվածի ամսաթիվը

ԶԼՄ-ն հայտնել է Իսրայելին իրանական հնարավոր հարվածի ամսաթիվը

ԱՄՆ-ում և Իսրայելում կարծում են, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին օգոստոսի 5-ին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կանխատեսում են, որ Իրանի գործողությունները հնարավոր է՝ մասշտաբային լինեն, և դրանց կարող է ներգրավվել «Հեզբոլլահ» խմբավորումը: Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները պարբերականին հայտնել են նաև, որ չգիտեն՝ Իրանը և «Հեզբոլլահը» համակարգվա՞ծ հարձակում կիրականացնեն, թե՞ առանձին-առանձին կգործեն: Աղբյուրները հավելել են, որ, իրենց կարծիքով, Իրանն ու «Հեզբոլլահը» դեռ աշխատում են իրենց ռազմական ծրագրերի նախապատրաստումն ավարտելու և դրանք քաղաքական մակարդակով հաստատելու ուղղությամբ: 

Միևնույն ժամանակ, The Jerusalem Post-ը գրում է, որ Իրանը ծրագրում է Իսրայելի վրա հարձակվել օգոստոսի 12-13-ը, որոնք հրեա ժողովրդի համար սգո օրեր են։ Օրերը նվիրված են Իսրայելի տաճարների ավերման հիշատակմանը։ Պարբերականի տվյալներով՝ Իրանի հարձակումը կհամակարգվի «Հեզբոլլահի» հետ։

Axios-ը նշում է, որ տարածաշրջան է ժամանել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան: Գեներալը կայցելի Պարսից ծոցի մի քանի երկրներ, այդ թվում՝ Հորդանան և Իսրայել: Պարբերականի տվյալներով՝ սպասվում է, որ այցի ընթացքում նա կփորձի մոբիլիզացնել միջազգային և տարածաշրջանային այնպիսի կոալիցիա, որը մասնակցել է ապրիլի 13-ին Իրանի կողմից հարված ստացած Իսրայելի պաշտպանությանը: Օգոստոսի 3-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին: 

Տարածաշրջանում իրադրությունը սրվել է հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» շիական շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Te New York Times—ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+