Հնդկաստանի Հարավային Կերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 308-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նահանգի առողջապահության նախարարությունը։
Ավելի քան 200 մարդ վիրավորվել է, շատերը դեռ անհայտ կորած են համարվում, հավելել են նախարարությունում։
Օգոստոսի 1-ին հաղորդվել էր 277 զոհի մասին: Հորդառատ անձրևներից հետո Հարավային Կերալա նահանգի Վայանադ շրջանում չորս ժամվա ընթացքում միանգամից երեք սողանք Է տեղի ունեցել: Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Սողանքների հետևանքով քանդվել են բազմաթիվ տներ, ավերվել ճանապարհները։