Brent տեսակի նավթի գինը իջել է ավելի քան 9 տոկոսով, WTI տեսակի նավթի գինը՝ 10 տոկոսով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 9.02 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31.69 դոլարի, իսկ առավոտյան դրա գինը կազմել է մեկ բարելի դիմաց 30.82 դոլար:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 10.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 25.96 դոլարի:
Նավթի համախարհային գները նվազում են ՕՊԵԿ+ ձևաչափով բանակցությունների վերսկսման շուրջ անորոշության ֆոնին: Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ ՕՊԵԿ+ — ի նիստը հետաձգվել է ապրիլի 6-ից մինչև 9-ը։
Տարեսկզբից հումքի գները նվազել են ավելի քան երկու անգամ։
Այսպես, մարտի 30-ի առավոտյան Brent տեսակի նավթի խառնուրդի արժեքը 2002 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է բարելի դիմաց 23 դոլարից: Վերջին օրերին նավթիգները վերականգնվում էին. ապրիլի 3-ին Brent-ը թանկացել է բարելի դիմաց մինչև 34,5 դոլար, իսկ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են մինչև բարելի դիմաց 27,82 դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







