Վարդագույն և ամենապայծառ գերլուսինը, որը երբեմն կոչվում է Զատկի լիալուսին, տեղի կունենա ապրիլի 8-ին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Անունը կապված է է հունական «փասկա» (Զատիկ) բառի հետ, որը ընտրվել է այն պատճառով, որ վարդագույն գերլուսինը առաջին լիարժեք լուսինն է, որը տեղի է ունենում գարնանային գիշերահավասարի ավարտից հետո, որը տեղի է ունեցել մարտի 19-ին:
Այս դիտարժան բնական երևույթը տեղի է ունենում, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:
Ըստ հաշվարկների՝ գերլուսնի դեպքում Երկրի բնական արբանյակը 7-14%-ով ավելի մեծ է և 30%-ով ավելի պայծառ է երևում, քան սովորական լիալուսնի ժամանակ։
«Վարդագույն գերլուսինը» կարելի է տեսնել ապրիլի 8-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով 06։35-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







