Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշում է ընդունել երկրի մի շարք քաղաքներում արտակարգ դրություն հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է thejapantimes-ը։
Արտակարգ դրության ռեժիմը կտարածվի Տոկիոյի և Օսակուի վրա, որտեղ վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում: Ինչպես սպասվում է, արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս, նշում Է գործակալությունը:
Ըստ worldometers․info-ի՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3654, որից 575-ն առողջացել է, իսկ՝ 85-ը՝ մահացել։
Մարտի սկզբին Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է գործող օրենսդրության փոփոխությունները, որոնք վարչապետին թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրության համազգային կամ լոկալ ռեժիմ սահմանել նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Փաստաթղթի համաձայն ՝ իշխանություններին իրավունք է տրվում արգելել առանձին շրջանների բնակչությանը որոշակի ժամանակահատվածում լքել բնակարանները՝ առանց թույլտվության կամ հատուկ անհրաժեշտության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







