ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը երկկուսակցական անկախ հանձնաժողով է նշանակել՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը հետաքննելու նպատակով, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես հետևում է հայտարարությունից, անկախ աուդիտը կանցկացվի այնպես, որ չխոչընդոտի ԱՄՆ-ի պետական իրավական մարմիններին կողմից ընթացող քրեական հետաքննությանը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։