Ավստրալիայի խոտի հոկեյի հավաքականի մարզիկ 30-ամյա Մեթյու Դոուսոնը համաձայնել է անդամահատել իր աջ մատնեմատի վերին մասը՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, հայտնում է խաղերի կայքը։
Օլիմպիական խաղերից առաջ Դոուսոնը կոտրել է մատը, ինչը նշանակում է, որ նա ռիսկի է դիմում բաց թողնել մրցումները: Սակայն 2020 թվականին Տոկիոյի նախորդ խաղերում ազգային հավաքականի հետ երկրորդ տեղն զբաղեցրած մարզիկը հրաժարվել է գիպսից և որոշել վիրահատության ենթարկվել։
«Պլաստիկ վիրաբույժի հետ գիտակցված որոշում կայացրի։ Այս ընտրությունը կատարվել է ոչ միայն Փարիզում ելույթ ունենալու հնարավորության, այլև հետագա կյանքի համար։ Ամպուտացիան ինձ համար լավագույն տարբերակն է։ Ես դա տեսնում եմ որպես մի փոքր փոփոխություն և հետաքրքիր մարտահրավեր»,- կիսվել է Դոուսոնը:
Սա Դոուսոնի առաջին լուրջ վնասվածքը չէ իր կարիերայում: Վեց տարի առաջ նա կարող էր աչքը կորցնել հոկեյի փայտով հարվածից հետո: