Ռուսաստանը և Հայաստանը միշտ միասին դիմագրավել են մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք առաջացել են մեր երկրների առջև, և կորոնավիրուսի ներկայիս covid-19 պանդեմիան բացառություն չէ։ Այս մասին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ընդ որում, նա արձանագրել է, որ դրա տարածման առաջին օրերից կառավարությունների ղեկավարները և նրանց տեղակալները, առողջապահության նախարարության, համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարությունը, ներառյալ երկու երկրների ԱԳՆ-ները և դեսպանությունները, մշտական կապի մեջ են: «Եթե խոսենք զուտ բժշկական բաղադրիչի մասին, ապա ռուսական կողմն անմիջապես արձագանքել է հայ ընկերների խնդրանքին եւ իրականացրել է Երևանին անհրաժեշտ բժշկական արտադրանքի հանձնումը, որն արտադրվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Դրանք այսօր այնքան անհրաժեշտ են՝ թեստային համակարգերի հավաքածուներ, ռեագենտներ-L և ՌԻԲՈ-փորձանմուշներ, այլ դեղամիջոցներ։ Զերծ չմնացին հայկական շուկայում աշխատող ռուսական ընկերությունները, որոնք մասնակցեցին հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման և հաղթահարման համար միջոցների հավաքմանը», — ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը, կենսականորեն կարևոր են արտահանման և ներմուծման մատակարարումները, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ պարենի մատակարարումները: Ռուդենկոն նշել է, որ չնայած ռուս-վրացական եւ հայ-վրացական սահմանների փակմանը, կողմերին հաջողվել է պահպանել երկու երկրների միջեւ բեռների հոսքը «Վերին Լարս»-ով:
Ռուս դիվանագետը նաև շնորհակալություն է հայտնել Երեւանին ռուս զբոսաշրջիկների վերադարձին աջակցելու համար, այդ թվում նրանց, ովքեր ցանկացել են Վրաստանով վերադառնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







