Քիմ Քարդաշյանը սոցիալական իր բոլոր էջերով միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է Հայաստան կատարած վերջին այցի մասին։
Քիմը որոշել է ինչպես Ինստագրամի «Սթորի» բաժինը, այնպես էլ Թվիթերի ամբողջ էջը ողողել հայկական դրոշով ու Հայաստանի մասին գրառումներով։ Այս հանգամանքը ոգևորել է Քիմի ոչ միայն հայ երկրպագունեին։ Ռեալիթի շոուի աստղն առանձնացրել է բազմաթիվ գրառումներ, որոնք ոգևորում են իրեն՝ իր արմատները չմոռանալու համար։
«Մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»,- գրել է Քարդաշյանը:
What an honor to have dinner with the President of Armenia, President Sarkissian and the First Lady! ??
— Kim Kardashian (@KimKardashian) April 3, 2020
«Հայոց Ցեղասպանության թանգարան այցելությունը բացում է մարդկանց աչքերը: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա:
Visiting the Armenian Genocide memorial and visit the museum was one of the most insightful experiences. A huge eye opener. I learned so much about the history of the Armenian people ??✨
— Kim Kardashian (@KimKardashian) April 3, 2020
«Մեր՝ Հայաստան կատարած ուղևորությունն ամենալավն էր»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Our trip to Armenia was the best!!! ??
— Kim Kardashian (@KimKardashian) April 3, 2020
Նա կիսվել է մի օնլայն ծրագրի արդյունքներով, որը լուսանկարի միջոցով գուշակում է ազգությունը: Պարզվել է, որ Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու:
Բազմաթիվ օգտատերեր նրան իրենց թվիթների միջոցով հիշեցրել են Հայաստան կատարած այցելությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







