Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Դաթչա քաղաքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։55-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,97 կմ խորության վրա։