Նավթի գների կայունացման հարցով ՕՊԵԿ+ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի ձևաչափով, սպասվում է դաշինքի երկրների նախարարների մասնակցությունը։ Այս մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի խորհրդական Զամինա Ալիևը:
«ՕՊԵԿ+ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ադրբեջանը հրավեր է ստացել։
Հանդիպմանը սպասվում է դաշինքի երկրների նախարարների մասնակցությունը և նոր «Համագործակցության հռչակագրի» քննարկումները», — հայտնել Է Ալիևան։
Հինգշաբթի օրը նավթարդյունահանող երկրներին շտապ հանդիպում անցկացնելու կոչով դիմել է Սաուդյան Արաբիան։ Միևնույն ժամանակ, թագավորությունը կոչ է արել հանդիպել ոչ միայն ՕՊԵԿ+ — ի մասնակիցների, այլև դաշինքի մեջ չմտնող այլ պետությունների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







