Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:58

Մինչև $1200 աջակցություն յուրաքանչյուր ամերիկացու՝ կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար

Armenian Center for American Studies-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-Ն օգնության ձեռք է մեկնում իր քաղաքացիներին, փոքր և մեծ բիզնեսին։

Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։

Կենտրոնը ներկայացնում է օգնության հետ կապված մանրամասները։

✔Նախագահ Թրամփի կողմից ստորագրված 2,2 տրիլիոն աջակցության ակտով նախատեսվում է $1200 տրամադրել այն չափահասներին, ում եկամուտը տարեկան $75,000-ից քիչ է, գումարած ևս $500 յուրաքանչյուր երեխայի համար։ Որոշ ամերիկացիների, ում տարեկան եկամուտը $75,000-ից ավելի է, ևս կարող են ստանալ գումար, ստորև նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Ամերիկացիների մեծ մասը գումարը կստանա ուղիղ դեպոզիտի միջոցով արդեն իսկ ապրիլին։ Փոստով ուղարկված վճարագրերի համար հնարավոր է ավելի շատ ժամանակ պահանջվի։

✔ Անհատները, ում տարեկան եկամուտը առանց նվազեցումների $75,000 է, կստանան $1200-ի վճարագիր։ Տարեկան մինչև $99,000 եկամուտ ունեցողների համար վճարագրի գումարը կկրճատվի՝ $75000-անցնող յուրաքանչյուր $100-ի համար կկրճատվի 5$ ։

✔ Ամուսնական զույգերը կստանան $2400-ի վճարագիր այն պարագայում, երբ նրանց տարեկան եկամուտը առանց նվազեցումների $150,000-ից պակաս է։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն այն ամուսնացած զույգերին, որոնց եկամուտը չի գերազանցում $198,000-ը։ Ամուսնացած զույգերը նաև կստանան լրացուցիչ $500 մինչ 17 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար։

✔ Այն մարդիկ, որոնք փաստաթղթում իրենց ներկայացրել են որպես «տան գլուխ» (հիմնականում միայնակ ծնողները երեխաների հետ) կստանան $1200 վճարագիր, եթե իրենց տարեկան առանց նվազեցումների եկամուտը չի գերազանցում $112,500-ը։ Կրճատված վճարագրեր կտրամադրվեն մինչ $136,500-ի պարագայում։ Կտրամադրվի նաև լրացուցիչ $500 մինչև 17 տարեկան երեխաների համար։

Փոքր բիզնես

✔Փոքր բիզնեսի համար նախատեսված են արտակարգ դրամաշնորհներ և ներելի վարկային ծրագիր, որոնք կտրվեն այն ընկերություններին, որոնք ունեն 500 կամ ավելի քիչ աշխատողներ։

✔Արտակարգ դրամաշնորհներ․ օրինագիծը կտրամադրի $10 միլիարդ մինչև $10,000 արժեքով դրամաշնորհի համար, որպեսզի արտակարգ դրամական միջոցներ տրամադրվեն փոքր բիզնեսին՝ ծածկելու անմիջական գործառական ծախսերը։

✔Ներելի վարկային ծրագիր․ այս ծրագրով փոքր բիզնեսի կառավարման (SBA, պետական գործակալություն) համար կհատկացվի $350 միլիարդ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար մինչև $10 միլիոն վարկեր տրամադրելու համար: Այդ վարկի ցանկացած մասը, որն օգտագործվում էր աշխատողների աշխատավարձերը վճարելու, աշխատողներին գրանցված պահելու, կամ վարձավճարները, հիպոթեկային վարկերը և գոյություն ունեցող պարտքերը մարելու համար, կներվեն, այն պայմանով, որ աշխատողները մինչև հունիսի վերջ պահպանեն իրենց աշխատանքը։

✔ Եվս $17 միլիարդ է տրամադրվել SBA վարկեր վերցրած
փոքր բիզնեսների համար, որպեսզի վեց ամիս շարունակ մարվեն փոքր բիզնեսների այդ վարկերը։

Մեծ բիզնես

✔ Վարկեր և այլ գումարներ մեծ կորպորացիաների համար։ Այս ընկերությունները ստիպված կլինեն ետ մարել տրամադրված գումարները կառավարությանը և ենթակա են հանրային հրապարակման և այլ պահանջների:

✔ Ավիաընկերություններ. Մոտ $58 միլիարդ է հատկացված օգնելու ավիաընկերություններին աշխատանքը շարունակելու համար: Տրամադրվող գումարի մի մասը մի կողմ է դրվել՝ ժամավճարով և ամսական ֆիքսված աշխատավարձով աշխատողներին վճարելու համար։

✔Արժեթղթերի ետգնման արգելք։ Ցակացած ընկերության, որը ծրագրի շրջանակում վարկեր է ստանում, արգելվում է իրականացնել արժեթղթերի ետգնում տրամադրված վարկի ամբողջ ընթացքում գումարած ևս մեկ տարի։

✔ Հաշվետվության ներկայացման պահանջներ. Բոլոր վարկերը, դրանց պայմանները և կառավարության կողմից տրամադրված ցանկացած ներդրում կամ այլ օգնություն պետք է հրապարակվեն:

✔Թրամփի համար ոչ մի օգուտ. նախագահին, փոխնախագահին, կառավարության անդամներին և Կոնգրեսի անդամներին արգելվում է օգտվել կորպորացիաների համար նախատեսված գումարներից: Դա տարածվում է նաև «ամուսնու, երեխայի, փեսայի կամ հարսի» վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+