ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու հնարավորությունը, հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը կայացել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







