Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2704 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է թուրքական լրատվական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Առողջապահության նախարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահվան ելքերի թիվը հասել է 214-ի, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հիվանդության զոհ է դարձել 46 մարդ:
Ընդհանուր առմամբ` Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 13531 դեպք է հայտնաբերվել։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ամբողջ երկրում անցկացվել է կորոնավիրուսի 92403 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







