Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Իրանի ՆԳ նախարարը հայտնել է Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի մանրամասները

Իրանի ՆԳ նախարարը հայտնել է Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի մանրամասները

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վերաբերյալ մանրամասները։

Նա պարզաբանել է, որ Ադրբեջանում «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությանը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ) նախագահ Ռայիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը մի քանի ուղղաթիռներով վերադառնում էին, ուղղաթիռներից մեկը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։

Վահիդին նշել է, որ տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։ Ըստ իրանական Կարմիր մահիկի՝ ուղղաթիռով որոնողափրկարարական աշխատանքները հնարավոր չեն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

ԻՌՆԱ-ի թղթակցի փոխանցմամբ, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, Իրանի նախագահը պետք է թռչեր Թավրիզ։

«Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա, նախագահին ուղեկցում էր 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձավ, նախագահը պետք է գնար Թավրիզի նավթավերամշակման գործարանում նախագծի բացմանը, եղանակը ցուրտ է, և այս պայմանները պատճառ դարձան նախագահական ուղղաթիռի կոշտ վայրէջքի»,- նշել է նա։

Ավելի վաղ, ըստ Իրանի պետական ​​հեռուստատեսության, ուղղաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նախագահ Ռայիսի մահվան դեպքում 50 օրվա ընթացքում Իրանում նոր ընտրություններ կանցկացվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+