«Պիկնիկ» երաժշտական խմբի տնօրենը հայտնել է, որ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո չեն կարողանում կապ հաստատել մասնակիցներից մեկի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ փնտրում ենք նրան, սակայն չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ խմբի համերգային տնօրենը հայտնել էր, որ խմբի մյուս անդամները, որոնց հետ հնարավոր է եղել կապվել հեռախոսով, չեն տուժել։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ Զոհերի թիվը գերազանցում է 60-ը և կարող է աճել, կա 146 վիրավոր, հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







