Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով

«Telegram»-ը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար. Դուրով

«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ հարթակի ակտիվ օգտատերերի թիվն ամսական 900 միլիոն է, իսկ պոտենցիալ ներդրողները պլատֆորմը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար: Այս մասին նա հայտնել է «Financial Times»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝  «Telegram»-ը դարձել է աշխարհի ամենահայտնի հաղորդակցման և բիզնես հավելվածներից մեկը: Պլատֆորմի հիմնադիրը հույս ունի, որ ընկերությունը հաջորդ տարի և գուցե նույնիսկ այս տարի կդառնա շահութաբեր: Այժմ մեսենջերը ֆինանսավորվում է հիմնականում գովազդային հարթակի և պրեմիում բաժանորդագրությունների միջոցով, որոնք ընկերությանը բերում են «հարյուր միլիոնավոր դոլարներ»։

Ընկերությունը դիտարկում է մոնետիզացիայի այլ մեթոդներ։ Մասնավորապես, ուսումնասիրվում է բիրժա դուրս գալու (IPO) տարբերակը։ Դուրովը բացառել է հարթակը վաճառելու տարբերակը:

 «IPO»-ի դեպքում նրանք նախատեսում են լրացուցիչ ներդրումներ ներգրավել արհեստական բանականության գործառույթների վրա աշխատելու համար: FT աղբյուրները պնդում են, որ Telegram-ը կարող է «IPO» անցկացնել ԱՄՆ շուկայում։

«Հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք մոնետիզացնել, այն է, որ ցանկանում էինք անկախ մնալ, «Telegram»-ի յուրաքանչյուր օգտատեր մեսենջերին տարեկան արժենում է 0,7 դոլար»,- նշել է նա:

Դուրովի թիմում աշխատում է ընդամենը 50 մարդ։

Մարտի սկզբին Պավել Դուրովը հայտարարել էր արհեստական բանականության ինտեգրման ունակությամբ չաթ-բոտերի ստեղծման հարթակի թարմացման, ինչպես նաև խոսել  «Telegram»-ում բիզնես հաշիվների գործարկման մասին։ Օգտագործողները կարող են ստեղծել բիզնես հաշիվներ, որոնք տրամադրում են գտնվելու վայրը և ժամերը, ավտոմատացված հաղորդագրությունները և պատասխանների ձևանմուշները:

Մարտի 5-ին Դուրովը հայտնել էր, որ «Instagram»-ի և «Facebook»-ի աշխատանքների խափանման ժամանակ միլիոնավոր մարդիկ գրանցվել և կիսվել են բովանդակությամբ «Telegram»-ում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+