Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:51

Իրանի Մեջլիսի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պուտինին. ՏԱՍՍ

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Թեհրանին օգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին ցուցաբերած օգնության համար, ինչպես նաև հանդես է եկել ռուս-իրանական տնտեսական և առևտրային կապերի զարգացման օգտին», — ասված է հաղորդագրության մեջ:

Լարիջանին նաև խնդրել է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Իրան և  հանդես է եկել այդ նպատակով միջտարածաշրջանային կապերի ամրապնդման օգտին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում՝ ընդգծելով պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:

«Վյաչեսլավ Վոլոդինը և Ալի Լարիջանին պաշտպանել են մի շարք երկրների նախաձեռնությունը պատժամիջոցների վերացման և պատժամիջոցային քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով դրանց հակամարդկային բնույթը, առավել ևս աշխարհում կորոնավիրուսի զանգվածային տարածման հետ կապված իրավիճակում», — նշվում է Դումայի կայքում:

Բացի այդ, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ քաղաքական գործիչները համաձայնել են միջխորհրդարանական համագործակցության բոլոր ձևաչափերը ժամանակավորապես տեղափոխել հեռվար ռեժիմ:

Ավելի վաղ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան Թեհրանին 500 ախտորոշիչ սարք է տրամադրել վարակի հայտնաբերման համար, որոնցով կարելի է ստուգել մոտ 50 հազար մարդու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+