Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով արաբական «Ալ-Զազիրա»-ին:
Նշվում է, որ ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ակումբների կեսից ավելին իրենց մարզադաշտերը փոխանցել են առողջապահական մարմիններին՝ դաշտային հոսպիտալներ կազմակերպելու համար:
«Այս մռայլ պահին ես ցանկանում եմ, որ մարդիկ չկորցնեն հույսը։ Եկեք հոգ տանենք ավագ սերնդի մասին, օգնենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,-գրել է «Ֆլամենգոյի» նախագահ Ռոդոլֆո Լանդիմը։
«Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







