Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Գազայում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով մինչ օրս 30 228 մարդ է զոհվել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 71 377 պաղեստինցի։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերն էլ զոհեր և վիրավորներ ունեն։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։