Սինգապուրի գիտնականները կորոնավիրուսն արագ ախտորոշող թեստ են ստեղծել, որի արդյունքը կարելի է իմանալ հինգ րոպե անց, գրում է The Straits Times-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ թեստի մշակմամբ զբաղվում է NanoBio Lab լաբորատորիայի մասնագետների թիմը, և երբ այն վերջնականապես պատրաստ լինի, դա կլինի կորոնավիրուսն ախտորոշող ամենաարագ թեստն աշխարհում։
Cepat թեստն արդեն անցել է նախնական փորձարկումները, և գիտնականները հույս ունեն դրա օգտագործման թույլտվությունը ստանալ մեկ ամսվա ընթացքում: Դրանից հետո թեստը կարող է օգտագործվել հիվանդանոցներում:
Նախագծի հեղինակը նշում է, որ այժմ անալիզների անցկացման համար մոտ երեք ժամ է անհրաժեշտ և հիմնականում ժամանակը հատկացվում է ջերմաստիճանի փոփոխության վրա։
Նոր մեթոդը թույլ է տալիս ԴՆԹ-ից հատվածներ պատճենել առանց ջերմաստիճանի ազդեցության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







