Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքյարի նահանգում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
«Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յուքսեկովի շրջանում»,- հայտնել է վարչությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,74 կմ խորության վրա:
2023-ի փետրվարին Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել էր Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ Հայաստանը Սիրիային և Թուրքիային հումանիտար օգնություն էր փոխանցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







