Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել երկրի ռազմածովային նավատորմը՝ ռազմական պատրաստություններն ակտիվացնելու և ծովային ինքնիշխանությունը պաշտպանելու համար, հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ գործակալության, նա այդ հայտարարությունն արել է՝ հաշվի առնելով Կորեական թերակղզում առկա լարվածությունը, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունները, նրանց կողմից զենքի փորձարկումներն ու կոշտ հռետորաբանությունը։
Նշվում է, որ վերջերս Հյուսիսային Կորեան մեկ շաբաթվա ընթացքում 3 փուլով թևավոր հրթիռների արձակումներ է իրականացրել։
Երկրի արևմտյան ափին գտնվող «Nampho» նավաշինարան ընկերություն կատարած այցի ժամանակ Կիմն ընդգծել է, որ երկրի ռազմածովային ուժերի ամրապնդումը «ամենակարևոր հարցն է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







