Ստամբուլի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում հունվարի 28-ին տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանությունը 47 անձի է ձերբակալել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հունվարի 28-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամին զինված հարձակում էր եղել, ինչի հետևանքով Թուրքիայի քաղաքացի էր մահացել։
Reuters-ը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով` ձերբակալված անձանց թվում ՌԴ և Տաջիկստանի քաղաքացիներ կան։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ նրանք կապված են «Իսլամական պետություն» կազմակերպության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







