Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքից 92-ամյա Սալիմա Խանը (նաև հայտնի է որպես Ամմա) այդ տարիքում որոշել է դպրոց գնալ անվճար ճաշի պատճառով, գրում է The Guardian-ը։
Լրատվամիջոցներն այս պատմության մասին առաջին անգամ հայտնել են սեպտեմբերի վերջին։ Հետո կինը չի խոստովանել, որ անվճար սնունդն է եղել դպրոց գնալու պատճառներից մեկը։
«Դպրոցում անվճար ճաշեր են մատուցվում, և քանի որ Ամման այնքան էլ հարուստ չէ, նա գալիս էր դպրոց՝ իմանալու, թե երեխաներին ինչ են մատուցելու: Սա նրա համար կրթություն ստանալու կատալիզատոր դարձավ»,- ասել է տարրական դպրոցի տնօրեն Պրատիբհա Շարման:
Ամմայի խոսքով՝ ինքն արդեն երկու տարի է դպրոց է հաճախում։ «Նրանք ինձ ամեն ինչ սովորեցրել են։ Հիմա ես կարող եմ կարդալ և հաշվել»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







