Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:40

Ավիավթարի հետևանքով մահացել է դերասան Քրիստիան Օլիվերն իր 2 դուստրերի հետ

Ավիավթարի հետևանքով մահացել է դերասան Քրիստիան Օլիվերն իր 2 դուստրերի հետ

Հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը և նրա երկու դուստրերը՝ Մադիտան և Աննիկը, մահացել են Կարիբյան ծովի կղզիների մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը։ 

Դերասանը 51 տարեկան էր, դուստրերը՝ 12 և 10 տարեկան։ Նրանց հետ միասին մահացել է նաև օդաչուն։ 

«Փոքրիկ միաշարժիչ ինքնաթիռը պատկանում և ղեկավարվում էր Բեկիայից Ռոբերտ Սաքսը, վթարի է ենթարկվել Փոքր Նևիսից մեկ ծովային մղոն դեպի արևմուտք: Ինքնաթիռում երեք ուղևոր է եղել՝ 51-ամյա Քրիստիան Կլեպսերը (վեմական ազգանունը՝ Օլիվեր) Ամերիկայի Միացյալ Նահանգներից և նրա երկու դուստրերը՝ Մադիտա Կլեպսերը և Աննիկ Կլեպսերը, որոնք համապատասխանաբար 10 և 12 տարեկան էին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ 

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ինքնաթիռը շարժվում էր դեպի Սենթ Լուչիա, սակայն թռիչքից վայրկյաններ անց դժվարությունների է հանդիպել և ընկել օվկիանոսը։ Ձկնորսներն ու սուզորդները դեպքի վայր են մեկնել իրենց նավակներով, իսկ զոհերի մարմիններն ավելի ուշ հայտնաբերել է Սուրբ Վինսենթի և Գրենադինների առափնյա պահպանությունը:

Դերասանի ներկայացուցիչները հաստատել են Օլիվերի մահը CBS News-ին տված մեկնաբանությունում՝ ասելով, որ «իրենց մտքերն ու աղոթքները նրա, նրա երկու դուստրերի և նրա ընտանիքի հետ են»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ինքնաթիռի օդաչուն, Ռոբերտ Սաքսը, նույնպես ԱՄՆ քաղաքացի էր:

Քրիստիան Օլիվերը ծնվել է 1972-ի մարտի 3-ին՝ Սելլե քաղաքում (Ստորին Սաքսոնիայի դաշնային նահանգ): Նա մեծացել է Ֆրանկֆուրտում, իսկ հետագայում տեղափոխվել է ԱՄՆ: Նա հայտնի է դարձել իր դերերով այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Հատուկ ջոկատ Կոբրա» (1996), «Օպերացիա Վալկիրիա» (2008), «Speed ​​​​Racer» (2008), «Հրացանակիրները» (2011), «Ութերորդ զգայարան» (2015-2018) և «Ֆորպոստ» (2018-2021)։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+