Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի WTA-ի և ATP-ի բոլոր մրցաշարերը մինչև հունիսի 7-ը չեն անցկացվի ըստ ժամանակացույցի: Այս մասին ասված է WTA Tour-ի և ATP World Tour-ի համատեղ հայտարարությունում։
Նշվում է, որ հետաձգումը վերաբերում է Մադրիդի և Հռոմի ATP/WTA համակցված մրցաշարերին, և WTA-ի մրցումներին Ստրասբուրգում և Ռաբաթում, ինչպես նաև ATP-ի մրցումներին Մյունխենում, Էշտորիլում, Ժնևում և Լիոնում:
«Թենիսի պրոֆեսիոնալ մրցաշրջանն այժմ դադարեցվել է մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ներառյալ ATP Challenger Tour-ը և ITF World Tennis Tour-ը։ Ներկայումս մրցաշարերը, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի հունիսի 8-ից հետո, դեռևս ծրագրվում են անցկացնել ժամանակացույցին համապատասխան»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







